Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի սկզբունքին և 11-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համաձայն, առաջնորդվելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ–ի կոնվենցիայի և ՄԱԿ–ի ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1978-Լ որոշումը՝ 1․ Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի 2026-2027 թվականների գործողությունների պլանը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |