15.05.25
Գետափ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսում
|
Հարգելի՛ բնակիչներ, Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Գետափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԻ ՔԵՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գետափ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ...
Մանրամասն |
|
09.05.25
Հաղթանակի և խաղաղության տոնը Եղեգնաձոր համայնքում
|
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Եղեգնաձոր համայնքում կազմակերպվել են մշակութային և սպորտային միջոցառումներ:Տոնական միջոցառումները մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում կազմակերպված ցուցադրությամբ, որի ընթացքում ներկայացվել են Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները: Ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվել է խորհրդանշական կռոսավազք, որի վերջնակետը եղել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Հաղթողները պարգևատվել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանի կողմից: Այնուհետև Վերնաշեն բնակավայրում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվո սրահի ...
Մանրամասն |
|
09.05.25
Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
|
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների, աշխատակազմի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների ուղեկցությամբ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին: Համայնքի բնակավայրերում ևս հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին։
|
|
08.05.25
Այցելություն 99-ամյա վետերան Խորեն Հարությունյանին
|
Մայիսի 9-ին ընդառաջ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Գետափ գյուղի 99-ամյա բնակիչ Խորեն Հարությունյանին: Հյուրերը շնորհակալություն են հայտնել մեր օրերում ապրող համայնքի միակ վետերանին կերտած հաղթանակների համար և մաղթել քաջառողջություն ու երկար տարիների կյանք:
|
|
08.05.25
Բարեկարգման աշխատանքներ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում
|
Մայիսի 9-ին ընդառաջ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ ՊՆ թիվ 23750 զորամասի զինծառայողների համատեղ ջանքերով բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
|
|
08.05.25
Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ
|
Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:
|
|
08.05.25
Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Հարգելի՛ բնակիչներ, Ներկայացնում ենք Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝Ժամը՝ 10:30, Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում,Ժամը՝ 10:40, խորհրդանշական կռոսավազք 1418մ երկարությամբ Սև քար հուշարձանից մինչև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր,Ժամը՝ 11:30, «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմի դիտում Գլաձորի կոնֆերանս դահլիճում,Ժամը՝ 11:30, «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմի դիտում Գետափի մշակույթի տանը,Ժամը՝ 12:00, Վերնաշեն բնակավայրի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |