Գետափ-Շատին ավտոմայրուղուն հարակից՝ հրաշք բնության գրկում, գտնվում է Սիսական ռեստորանը: Ռեստորանի ջերմ ու յուրահատուկ մթնոլորտում կարող եք վայելել ձեր ընտանեկան հանգիստն ու ժամանցը: Ռեստորանն աչքի է ընկնում համեղ հայկական խոհանոցով և յուրահատուկ դիզայնով:
Հեռ.՝ 094 08 08 99
Բնությունն ու պատմությունը խաչասերվել են Վայոց ձորում՝ ստեղծելով զբոսաշրջային մի անկրկնելի անկյուն, որտեղ բնական հուշարձաններն ու ամրոցները, հինավուրց գյուղերն ու քաղցրահամ մրգերը, գունազարդ ժայռերն ու խորունկ ձորերը, վարար գետերն ու անգամ երկինքը նկարելու արժանի են:
Վայոց ձոր մտած զբոսաշրջիկը դժվար թե չնկատի խորունկ ձորերի միջով անցնող մայրուղու կողքին գտնվող Լճակ ռեստորանային համալիրը՝ անվան նման գողտրիկ ու կոլորիտային: Տարիների ընթացքում Լճակը դարձել է հազարավոր զբոսաշրջիկների սիրելի վայրը, որտեղ վայելում են հայկական խոհանոցի առանձնահատուկ համն ու բույրը, առավել մոտիկից են ծանոթանում ավանդական խոհանոցի մշակույթին ու ավանդույթներին: Իսկ իրենց մասնակցությամբ պատրաստված թոնրի լավաշն ու խորովածը զբոսաշրջիկների լավագույն փորձառություններից են Հայաստանում:
Հեռ. 094 99 83 55
Եղեգնաձոր քաղաքի սրտում՝ զբոսայգու գողտրիկ հատվածում է գտնվում «Այգի» սրճարանը: Այն աչքի է ընկնում ջերմ ու հյուրընկալ միջավայրով, հաճելի երաժշտությամբ, համեղ անուշեղենով և սուրճի բազմաթիվ տեսակներով: Սրճարանը ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է քաղաքում:
Հեռ.՝ (0281) 60909
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ի վրա է գտնվում «Yeghegnadzor food court» ընկերությունը, որն իր հյուրերին առաջարկում է առողջ, համեղ և բազմազան սնունդ: Ընկերությունը կատարում է նաև սննդի առաքման բարձրորակ ծառայություններ:
Հեռ.՝ 098 29 22 22
Եղեգնաձոր քաղաքի ամենաջերմ ու համով տունն իր հյուրընկալ դռներն է բացում հյուրերի առջև՝ խոստանալով անմոռանալի ժամանց և նոր ու հետաքրքիր համային համադրություններ:
Հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի
Հեռ.՝ 077 61 26 10
Իր գոյության կարճ ժամանակում այս Գաստրո բակը հասցրել է սիրվել զբոսաշրջիկների և տեղացիների կողմից: Արման Հախվերդյանի բակը միշտ լի է հյուրերով, իսկ հեռվից անգամ կարելի է լսել հայկական ազգային ելևեջները: Գաստրո բակի ամբողջ շրջակայքում տարածվում է հայկական խոհանոցի անմահական ուտեստների ախորժելի բույրը: Հյուրերը մասնակցում են ուտեստների պատրաստմանը, վայելում հայկական ընտիր գինիները, երգում և պարում: Նրանք այս հյուրընկալ և ընտանեկան բակից իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկը:
Հեռ.՝ 098 05 06 35
Գետափ գյուղում իր հյուրընկալ դռներն է բացում Գետափ ռեստորանը, որն առանձնանում է հայկական համեղ խոհանոցով և բարձրակարգ սպասարկմամբ:
Հեռ. 094 00 47 07
Facebook
Location on Google Maps
YouTube