23.04.24
Եղեգնաձոր համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակցույց
|
Հարգելի՛ բնակիչներ, Ներկայացնում ենք Եղեգնաձոր համայնքում ապրիլի 27-ին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ Ժամը 11:00-13:00-Շահումյան 14 հասցեում Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցադրություն, Ժամը 11:00-13:00- Եղեգնաձորի մշակույթի տանը (Մոմիկի 1) տեղի կունենա «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ, որին կհաջորդի մշակութային միջոցառում։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
|
|
17.04.24
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ
|
Ապրիլի 16-ին Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում կայացավ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկումը: Քննարկմանը ակտիվ մասնակցություն են ունեցել Եղեգնաձորի համայնքապետարանի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները, ՔՀԿ ներկայացուցիչները, երիտասարդները և երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները:
|
|
07.04.24
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիրելի՛ մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք տարածում եք լույս և ջերմություն՝ մշտապես լինելով ձեր ընտանիքների հույսն ու ապավենը։ Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալ լինելու ձեզ՝ ձեր նվիրվածության, հոգատարության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո համար։ Դուք եք ծնում և դաստիարակում հերոսներ, որոնք զօր ու գիշեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանները։ Սիրելի՛ մայրեր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ներդաշնակություն, հարատև սեր և ամուր առողջություն։ Միշտ ժպտացե՛ք։
|
|
04.04.24
Եղեգնաձոր համայնքում նախատեսվող հանդիպում-քննարկումների վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում իրականացվելու են աշխատանքային այցեր՝ հանդիպում-քննարկումներ: Կից ներկայացվում է նախատեսվող այցերի ժամանակացույցը: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
|
|
03.04.24
Ապրիլի 4-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է
|
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ից մինչև 15։00-ը, կանցկացնի Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվաննվիրված բացօթյա միջոցառումներ։Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները, կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք, կցուցադրեն հումանիտար ականազերծման գործողություններականորսիչներով և հատուկ գործիքներով։ Միևնույն ժամանակ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները տեղի բնակիչներին կիրազեկեն անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։Կկազմակերպվի նաև «Մեր տունն առանց ականների» խորագրով ...
Մանրամասն |
|
03.04.24
‼️ ԿԱՐԵՎՈՐ ‼️
|
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`• վառել խարույկներ չնախատեսված վայրերում:Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.• կատարել չոր խոտի, խոզանի այրում.• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.• ...
Մանրամասն |
|
03.04.24
«LEASING EXPO 2024» ցուցահանդեսի վերաբերյալ
|
Տեղեկացնում ենք, որ «LEASING EXPO 2024»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավել բրենդների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը՝ 12:00-ին Մերիդիան էքսպո կենտրոնում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |