Գրին Սթոնը հիմնադրվել է Սարդարյան ընտանիքի կողմից: Ջերմ ընտանեկան սիրով ողողված այս հյուրանոցը մշտապես լի է հյուրերով: Հյուրանոցը ներսից և դրսից զարդարված է գեղեցիկ կանաչ քարերով, որոնք հյուրանոցին փոխանցում են յուրահատուկ մթնոլորտ: Համեղ և թարմ սնունդը, յուրահատուկ ոճով կահավորված սենյակները, հյուրընկալ միջավայրը կապահովեն Ձեր հանգիստը վայոցձորյան չքնաղ բնության գրկում:
Հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Գլաձորյան փ., 2-րդ նրբանցք 5
Հեռ.՝ 094 55 52 22
Եղեգն հյուրանոցը գտնվում է Վայոց ձորի գողտրիկ անկյուններից մեկում՝ Արփայի վտակի ափին: Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները, որոնք ավելի լիարժեք կդարձնեն Ձեր հանգիստը: Բարձրակարգ սպասարկմամբ աչքի ընկնող այս հյուրանոցը Ձեզ առաջարկում է համեղ և թարմ սնունդ, հոգատար վերաբերմունք, ընտանեկան ջերմ մթնոլորտ:
Հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Մոմիկի փող. 8/8
Հեռ.՝ 093 73 23 08, 077 15 08 88
Եղեգնաձորի սրտում գտնվող այս փոքրիկ հյուրանոցը աչքի է ընկնում իր գեղեցիկ բալենու այգով, որից էլ հենց ստացել է իր անունը: Այս կոկիկ ու մաքուր հյուրանոցում հյուրերը վայելում են իրենց հանգիստը, միևնույն ժամանակ մասնակցում են ազգային ուտեստների պատրաստման վարպետաց դասերի և համտեսում իրենց իսկ ձեռքով պատրաստված ազգային ուտեստները: Ջերմ սպասարկում, հյուրընկալ միջավայր, գեղեցիկ կահավորված սենյակներ, համեղ խոհանոց, վայոցձորյան շքեղ բնապատկերներ. Այս ամենը ամբողջացնում են զբոսաշրջիկների պատկերացումները Հայաստանի և Վայոց ձորի մասին:
Հասցեն՝ ք. Եղեգնաձոր, Մոմիկի 7/1
Հեռ.՝ 093 10 80 55
Facebook
Location on Google Maps
YouTube