Հասմիկ հյուրատունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում՝ Սպանդարյան 28 հասցեում: Առաջին հյուրերին ընդունել է դեռևս 2016 թվականից: Հյուրատան հաջողության հիմնական գրավականներն են՝ մաքրությունը, հարմարավետությունը և համեղ կերակրատեսակները: Հյուրատան հյուրերին սպասվում է ջերմ ընտանեկան հանգիստ: Հյուրատունը կարող է ընդունել 22-24 հյուր: Բոլոր սենյակներում կան սանհանգույցներ: Հյուրերին առաջարկվում է նախաճաշ, ճաշ և ընթրիք, ինչպես ներսում, այնպես էլ բացօթյա տաղավարներում: Կազմակերպվում են հայկական ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասեր:
Հեռ.՝ 077 97 97 07, 098 98 00 80
1998 թվականին հիմնադրված ընտանեկան բիզնեսի մաս կազմող այս հյուրատունը գտնվում է Եղեգնաձորի գեղատեսիլ բնության գրկում: Հյուրատունն ունի 4 երկտեղանի սենյակ՝ առանձին սանհանգույցներով և պատշգամբներով, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ վայոցձորյան շքեղ բնությունից: Հյուրատունն առաջարկում է հիանալի հանգիստ գյուղական մթնոլորտում՝ մաքուր ու ճաշակով կահավորված սենյակներում:
Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Լևոնյան 16
Հեռ.՝ 055 09 87 99
091 80 02 40
093 21 97 56
Վեբ կայք՝ oldbridgewinery.com
Այս հյուրատան ջերմ ու խաղաղ միջավայրում հյուրերը վայելում են իրենց հանգիստը՝ միաժամանակ հաղորդակից լինելով բնության բարիքներին: Հյուրատանը ապահովված են բոլոր պայմանները ձեր անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար: Հաճելի ընտանեկան միջավայրը, տնական համեղ խորտիկները լիովին կամբողջացնեն ձեր հանգիստը Վայոց ձորի այս գողտրիկ անկյունում:
Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Իսրայել Օրու նրբանցք 3
Հեռ.՝ 094 97 99 89
Այս հյուրատան ջերմ մթնոլորտում հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը, համտեսել գյուղական ուտեստներ, հաղորդակից լինել բնությանը: Հյուրատունն ապահովված է անհրաժեշտ պայմաններով, մաքուր է և կոկիկ:
Հասցե՝ ք. Եղեգնաձոր, Խաչատրյան 20
Հեռ.՝ 055 57 19 22
Facebook
Location on Google Maps
YouTube