Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.08.25 «Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսի արդյունքների վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ,
 
Հրապարակվել են «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական ՀԿ-ի կողմից իրականացվող «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական աջակցություն, մանկավարժների դասալսումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսի հիման վրա կազմված վարկանիշային և աստիճանակարգային ցուցակները: Ըստ վարկանիշային աղյուսակի Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ հանրապետության մասշտաբով՝ 4-րդ հորիզոնականը:
Շնորհակալություն ենք հայտնում մեր արտադպրոցական ուսումնական հաստատություններին՝ արդյունավետ աշխատանքի համար: 🎼🎨
19.08.25 Համայնքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

Մեկնարկել են Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Սուրբ Աննա եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: 

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 146 068 390 ՀՀ դրամ, որի 55 տոկոսը վճարվելու է համայնքային բյուջեից, իսկ 45 տոկոսը՝ պետության կողմից:

19.08.25 Նարդու ներհամայնքային մրցաշարի վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ. 

Տեղեկացնում ենք, որ ս/թ օգոստոսի 22-ին, ժամը՝ 10:00-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտում կանցկացվի նարդու մեծահասակների ներհամայնքային մրցաշար, որին կարող են մասնակցել 40 և ավել տարիք ունեցող անձինք: 

Մասնակցության համար կարող եք զանգահարել 093 400184 հեռախոսահամարով կամ մոտենալ Եղեգնաձորի մարզադպրոց:

Սիրով սպասում ենք նարդու սիրահարներին:

18.08.25 Խաղողօրհնեքը Եղեգնաձոր համայնքի Գետափ և Մալիշկա բնակավայրերում 🍇

Խաղողօրհնեքը Եղեգնաձոր համայնքի Գետափ և Մալիշկա բնակավայրերում 🍇

18.08.25 «Երկրորդ Ելեպովյան ընթերցանություն. Հաղթանակի սիբիրյան զինանոցը. գիրք, մշակույթ, հայրենասիրական շարժումը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրով համաժողովի վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ,
 
Տեղեկացնում ենք, որ 2025 թ. սեպտեմբերի 2-4-ը ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի կունենա «Երկրորդ Ելեպովյան ընթերցանություն. Հաղթանակի սիբիրյան զինանոցը. գիրք, մշակույթ, հայրենասիրական շարժումը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրով միջազգային գիտակիրառական համաժողովը:
Մանրամասները կարող եք գտնել այստեղ:
15.08.25 Խաղողօրհնեքին նվիրված միջոցառումների ժամանակացույւց

Հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ Եղեգնաձոր համայնքում Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի վերափոխման տոնը, կնշվի հետևյալ ժամանակացույցով՝

  • օգոստոսի 16, ժամը՝ 10:00- Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի,
  • օգոստոսի 17, ժամը՝ 10:00- Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի,
  • օգոստոսի 17, ժամը՝ 18:00- Գետափի մշակույթի տան հարակից տարածք:

Սիրով սպասում ենք բոլորին:

15.08.25 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ

Եղեգնաձոր համայնքում 2025 թվականի ընթացքում քաղպաշտպանության ոլորտում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց թվում են՝ 

  • Վերնաշեն և Գլաձոր բնակավայրերի թաքստոցների բարեկարգում,
  • Համայնքի բոլոր բնակավայրերում գտնվող  6 թաքստոցների անհրաժեշտ առաջնային գույքով համալրում,
  • Համայնքում 9 նոր շչակների տեղադրում և շչակների հեռավար կառավարման համակարգի ներդրում, որն ապահովում է վաղ ազդարարման արդյունավետությունը 
  • Համայնքի Աղետների ռիսկի կառավարման պլանի մշակում և ԱՌԿ խորհրդի ձևավորում:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner