Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 92-Ա որոշումը, քաղաքացի Մելանյա Հարությունյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյան փողոց 10/3 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0051-0070 կադաստրային ծածկագրով, 0.00328 հա մակերեսով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողը՝ ծանրաբեռնված ավտոտնակով, ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Մելանյա Մաթևոսի Հարությունյանին /ծնված՝ 01.03.1957թ./, կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 145 700 (մեկ հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ: Համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: