Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 98-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ և ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 25-րդ և 42-րդ կետերի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներով․

1․ Հաստատել Ճապոնիայի դեսպանության կողմից իրականացվող Grassroots Human Security Projects (GGP)/մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը (ծրագիր)՝

«Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերի ոռոգման ցանցերի վերակառուցում»։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծրագրի շրջանակներում՝ համայնքի բյուջեից կատարել ներդրում 5 940 024 (հինգ միլիոն ինը հարյուր քառասուն հազար քսանչորս) ՀՀ դրամի չափով։

3․ Սույն որոշման առաջին կետում նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա և Գետափ բնակավայրերում նախատեսվող աշխատանքների համար գումար ստանալու նպատակով համայնքի բյուջեում (գործառնական դասակարգման 01.06.01 ոլորտ) արտաբյուջետային հաշիվ բացելու համար տալ համաձայնություն։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner