Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով․ 1․ Թույլատրել Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին՝ 2021-2022 թթ․ հերթական արձակուրդն օգտագործել սկսած 2022 թվականի հուլիսի 18-ից՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված օրերի քանակի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |