Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով. 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Նոր Ավան թաղամասի կոյուղու ցանցի և բիոմաքրման կայանի կառուցման համար ներդրում կատարելու նպատակով՝ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը.
գործառնական դասակարգման՝ բաժին 11, խումբ 1, դաս 2 /պահուստային ֆոնդ/ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 /պահուստային միջոցներ/ հոդվածից պակասեցնել 6 210 842 /վեց միլիոն երկու հարյուր տաս հազար ութ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ և այն ավելացնել բաժին 1, խումբ 3, դաս 3 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |