Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կանաչապատ տարածքների պահպանություն իրականացնող 6 ամսով նախատեսված սեզոնային բանվորի համար նախատեսված 6 հաստիքային միավորը փոփոխելու 4 հաստիքային միավորով, իսկ 8 ամսով նախատեսված սեզոնային բանվորի 3 հաստիքային միավորը` 5 հաստիքային միավորով. 1. Համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի՝ «Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 08-Ա որոշմամբ հաստատված թիվ 10 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |