Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․ 1․ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ։
2․ Հաստատել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (նոր խմբագրություն)։
3․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 07-Լ որոշման հիմնական մասի՝
1) 2-րդ կետի և 7-րդ կետի 2-րդ ենթակետի գործողությունը դադարեցնել,
2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ՝
««Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, փողոց 19, փակուղի 5, թիվ 4 շենք։»։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |