Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը և «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1.85303 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 09082022-10-0003 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0307-0035) 0.11 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |