Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.05.25 ՇԵՆԳԱՎԻԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՄԱԼԻՇԿԱ ԳՅՈՒՂՈՒՄ
 Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայությունը մայիսի 30-ին քաղաք Եղեգնաձորում, իսկ մայիսի 31-ին Մալիշկա գյուղում իրականացնելու է մասնագիտական հանդիպում-սեմինարներ՝ օնկո-գինեկոլոգիական, օնկո-վիրաբուժական, օնկո-ուրոլոգիական, կրծքագեղձի օնկովիրաբուժության, քիմիաթերապիայի և դիագնոստիկայի ոլորտներում:Քննարկումները վարելու են՝ օնկո-գինեկոլոգիական ծառայության ղեկավար բ.գ.թ՝ Հայկ Մկրտչյանը, ուռուցքաբանական ծառայության ղեկավար՝ Արտակ Գաբրիելյանը, ուռուցքաբան վիրաբույժ՝ Սերգո Սեդրակյանը, ուռուցքաբանական համալիր դեղորայքային թերապիայի ծառայության ղեկավար՝ Արաքս Հովհաննիսյանը, ուրոլոգիական ծառայության ղեկավար Գևորգ Նազարեթյանը, մանկաբարձ-գինեկոլոգ՝ ... Մանրամասն
28.05.25 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սիրելի՛  վայոցձորցիներ.Շնորհավորելով բոլոր մանուկներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ, Եղեգնաձորի համայնքապետարանը բոլորին հրավիրում է հունիսի 1-ին  միասին նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը` Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում:                                                   ԾՐԱԳՐՈՒՄ1. Ժամը` 13.00 –ից -  երաժշտություն:2. Ժամը` 14.00 –ից -  շախմատ, Body art,3. Ժամը`   16.00 – 17.00 -  մուլտհերոսներ:3. ... Մանրամասն
28.05.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։

Մայիսի 28-ը մեր պետականության վերածննդի օրն է՝ քաջության, անկախության, հայրենասիրության և հաղթանակի խորհրդանիշ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ միասնական ու ամուր լինելով՝ կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն։

Թող այս տոնական օրը բոլորիս ներշնչի հավատ, հպարտություն և ուժ՝ կառուցելու հզոր ու պայծառ հայրենիք։

Շնորհավո’ր տոնդ Հայաստան
27.05.25 Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 105-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
23.05.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ,Այս գեղեցիկ ու հուզիչ օրը՝ ձեր վերջին դպրոցական զանգի ղողանջների ներքո, ուզում եմ մեծ սիրով և ջերմությամբ շնորհավորել ձեզ՝ կյանքի մի կարևոր փուլ ավարտելու և նորը սկսելու առթիվ։Դպրոցը ոչ միայն գիտելիքի, այլև ընկերության, երազանքների ու նպատակների ծննդավայրն է։ Այստեղ դուք մեծացել եք, հասունացել, սովորել սիրել, հաղթահարել դժվարությունները և հավատալ ձեր ուժերին։ Այժմ գալիս է պահը, երբ դուք այդ ամենը պետք է վերածեք ապագայի՝ վստահ քայլերով շարժվելով ձեր երազանքների ուղղությամբ։Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ կրում եք այն արժեհամակարգը, որը մեզ ուժ է տալիս՝ սերը հայրենիքի հանդեպ, հարգանքը մարդու, աշխատանքի և գիտելիքի նկատմամբ։ Դուք մեր հպարտությունն եք, մեր համայնքի, երկրի ապագան, ... Մանրամասն
22.05.25 Կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար պետական օժանդակության պայմանների վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ, Պայմանավորված վերջին օրերին հանրապետության տարբեր բնակավայրերում ինտենսիվ կարկտահարության դեպքերով՝ ևս մեկ անգամ հիշեցման կարգով ներկայացվում է կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար պետական օժանդակության պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում)։Հարկ է նշել նաև, որ մինչև 0,5 հա տարածքներում կամ ծրագրի պահանջին չհամապատասխանող բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան համակարգեր կարող են ներդրվել ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում։Ծրագրերի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներովhttps://mineconomy.am/page/1948,https://mineconomy.am/page/1349։Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն ... Մանրամասն
20.05.25 ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԵՎ ՆՈՐ ՍԿԻԶԲ

Եղեգնաձորի համայնքապետարանը շնորհավորում է ուսումնական հաստատությունների բոլոր շրջանավարտներին և սիրով բոլորին հրավիրում  <<Վերջին զանգ և նորի սկիզբ>> համերգային ծրագիրը վայելելու Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում՝ 2025 թվականի մայիսի 23-ին ժամը 14:00-ին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
.
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner