Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 69-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 69-Ա


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կագի 42-րդ կետը, քննարկելով համայնքի /բնակավայրերի/ դպրոցներից ստացված դիմումները և քաղաքացի Արթուր Բադալյանի դիմումը․

1․ Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել դրամական օգնություն․

1) Համայնքի /բնակավայրերի/ դպրոցների ավարտական դասարաններին՝ ըստ աշակերտների քանակի՝

ա․ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-ի 1-ին դասարանին - 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ /21 աշակերտ/

բ․ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-ի 2-րդ դասարանին - 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ /20 աշակերտ/

գ․ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-ի 3-րդ դասարանին - 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ /13 աշակերտ/

դ․ «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-ի 4-րդ դասարանին - 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ /22 աշակերտ/

ե․ «Գլաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին - 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ /18 աշակերտ/

զ․ «Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին - 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ /18 աշակերտ/

է․ «Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին - 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ /16 աշակերտ/

ը․ «Մալիշկայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին - 65 000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ /24 աշակերտ/

թ․ «Վերնաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանին - 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ /9 աշակերտ/։

2) Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Արթուր Սերյոժայի Բադալյանին- 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner