Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով «Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 07 գրությունը․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «2024 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 136-Ա որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |