Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 157-Ն որոշման՝
1) N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
2) N 11 հավելվածում «Հոգեբան» բառը փոխարինել «Լոգոպեդ» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |