Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների․ 1․ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող GAZ KO-503B (GAZ-53-12) տրանսպորտային միջոցը (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 16XX925306, hաշվառման համարանիշ` 855CM61) 2 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ Եղեգնաձոր համայնքում՝ իր իրավասությունների շրջանակներում նշված տրանսպորտային միջոցով ծառայություններ մատուցելու նպատակով։
2. Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել փոխադրամիջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |