Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2/փ-489 դրական եզրակացությունը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 10-001-0383-0165 կադաստրային ծածկագրով 1.73576 հա մակերեսով այլ հողատեսքից 1.70996 հա-ի, 10-001-0383-0177 կադաստրային ծածկագրով 1.85461 հա մակերեսով այլ հողատեսքից 0.7825 հա-ի, 10-001-0383-0164 կադաստրային ծածկագրով 4.30105 հա մակերեսով այլ հողատեսքից 2.56854 հա-ի և 10-001-0383-0191 կադաստրային ծածկագրով 0.04683 հա, 10-001-0383-0190 կադաստրային ծածկագրով 1.11419 հա, 10-001-0383-0188 կադաստրային ծածկագրով 0.13833 հա մակերեսով այլ հողատեսքերի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |