Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի 3-րդ եռամսյակի ընթացքի մասին։
3) Դրամական հատկացումներ կատարելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
5) Գլաձոր բնակավայրում կառուցված գազատարը անհատույց օգտագործման տրամադրելու համար թույլտվություն տալու և Գլաձոր համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 111 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
6) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 43-Ա որոշման հավելվածում փոփոխություն կատարելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |