Այսօր: Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.01.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի կազմավորման 33֊ամյակի առթիվ: Մեր բանակը մշտապես եղել է մեր պետականության և խաղաղության երաշխավորը, մեր ազգի միասնականության ապացույցը։ Կրելով բազմաթիվ փորձություններ՝ մեր զինվորներն անձնվիրաբար պաշտպանում են մեր սահմանները՝ մշտապես ապացուցելով, որ հայի գենն անպարտելի է։ Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների առաջ, որոնց արյան գնով է կերտվել այսօրվա խաղաղությունը։ Շնորհակալությունս եմ հայտնում մեր սահմանն անառիկ պահող մեր քաջորդիններին, նրանց ծնողներին։Նրանք մեր հպարտությունն են, մեր ազգի արժանի զավակները։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, ազգային միասնութուն, ուժ և անպարտ ոգի։ Թո՛ղ ... Մանրամասն
27.01.25 Վերնաշենի մանկապարտեզի մեթոդիստի պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին
«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի` նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի` տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի ... Մանրամասն
24.01.25 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնված իրազեկման հանդիպումների վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները մինչև 2025 թվականի մայիսի 1-ը պետք է ներկայացնեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր՝ դրանում ներառելով 2024 թվականի ընթացքում ստացած եկամուտները։Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը սահուն իրականացնելու և մարզաբնակ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիներին հայտարարագրի լրացման (էլեկտրոնային եղանակով) ընթացակարգին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է իրազեկման հանդիպումներ:Հանդիպումը տեղի է ունենալու Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում՝ 2025 թվականի մարտի 12-ին, ժամը 12:00-ին:Հասցե՝             ... Մանրամասն
24.01.25 Բանակի օրվա միջոցառումների ժամանակացույց

Հարգելի՛ բնակիչներ, 

Ներկայացնում ենք հունվարի 28-ին ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝

  • Ժամը՝ 11:00, ծաղկեդրում Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերի զինվորական պանթեոններում, 
  • Ժամը՝ 12:00, ըմբշամարտի մրցաշար Մալիշկա բնակավայրի մարզադպրոցում, 
  • Ժամը՝ 16:00, տոնական միջոցառում Գետափ բնակավայրի մշակույթի տան դահլիճում:

Սիրով սպասում ենք բոլորին: 

16.01.25 Ջրօրհնեքի արարողություն Գետափ բնակավայրում

Ջրօրհնեքի արարողություն Գետափ բնակավայրում

16.01.25 «Քո էներգիտարանը». Ձմեռային խորհուրդներ
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը ... Մանրամասն
16.01.25 Հանրային լսում անցկացնելու մասին
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում նախատեսվում է կառուցել դպրոց։ Գործունեության պատվիրատու կազմակերպություն է հանդիսանում ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը, կապալառու կազմակերպությունն է «Վի Քեյ Գրուպ» ՍՊԸ-ն, նախագծող կազմակերպությունն է « ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն:«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության 19․11․ 2014թ․ «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
12
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner