Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, քննարկելով քաղաքացի Վարդենիկ Աբրահամյանի դիմումը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների․ 1․ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մշակույթի տան սենյակներից մեկը անհատույց օգտագործման իրավունքով, 1 (մեկ) տարի ժամկետով, տրամադրել քաղաքացի Վարդենիկ Աբրահամյանին՝ Վերնաշեն բնակավայրում նկարչության պարապմունքներ անցկացնելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |