Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 42-րդ կետերի պահանջներով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով․ 1․ «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ի խորհրդի կազմում առաջադրել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Հրաչյա Վավիկի Վարդանյանի թեկնածությունը:
2․ Սույն որոշման ընդունմամբ՝ ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2013 թվականի ապրիլի 3-ի՝ ««Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ի խորհրդի կազմում քաղաքապետարանի ներկայացուցչի թեկնածությունը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |