Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 14-ին Գետափ բնակավայրում անցկացված հանրային լսման արձանագրությունը և այն հանգամանքը, որ հանրային լսման արդյունքում բնակչությունը նախատեսվող գործունեությանը տվել է դրական կարծիք․ 1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Գետափ բնակավայրում կառուցել նոր դպրոց (հզորությունը՝ 288 աշակերտ):
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |