Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 7 նստաշրջանի չորրորդ՝ 2025 թվականի մայիսի 16-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու կանոնակարգը հաստատելու և համայնքին ավագանու 2022 թվականին ապրիլի 12-ի N 37-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
4) Հողամասերը համայնքի հաշվեկշռին ամրացնելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 58-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
7) Հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
8) Հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
9) Հողի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին։
10) Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
11) Համայնքային սեփականություն հանդիսացող հողը մրցութային կարգով կառուցապատման տրամադրելու մասին։
12) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
13) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |