Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 42-րդ կետերով, քննարկելով «Եղեգնաձոր ՖԱ» սպորտային և մշակութային հասարակական կազմակերպության նախագահի գրությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596 հոդվածների․ 1․ «Եղեգնաձոր ՖԱ» սպորտային և մշակութային հասարակական կազմակերպությանը, կանոնադրական նպատակներով օգտագործելու նպատակով, կատարել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի նվիրատվություն՝ Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի մարզական միջոցառումներ (բաժին 08 խումբ 01 դաս 01) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Եղեգնաձոր ՖԱ» սպորտային և մշակութային հասարակական կազմակերպության հետ կնքել դրամական միջոցների նվիրատվության պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |