Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 25-րդ և 42-րդ կետերի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի պահանջներով․ 1․ Հաստատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը (ծրագիր)՝
«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Անդրանիկի փողոցի ոռոգման ցանցի կառուցում և Խանջյան փողոցի ոռոգման ցանցի վերանորոգում»։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծրագրի շրջանակներում՝ համայնքի բյուջեից կատարել ներդրում 2 129 000 (երկու միլիոն մեկ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամի չափով։
3․ Սույն որոշման առաջին կետում նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրում նախատեսվող աշխատանքների համար գումար ստանալու նպատակով համայնքի բյուջեում (գործառնական դասակարգման 01.06.01 ոլորտ) արտաբյուջետային հաշիվ բացելու համար տալ համաձայնություն։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |