Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետով․ 1. Հիմնադրել «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ):
2. Սահմանել «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան 1:
3. Հաստատել «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի՝
1) կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Եղեգնաձոր համայնքի ղեկավարին` «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ը հաշվառելու նպատակով մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |