Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի՝ «Եղեգնաձոր համայնքի կողմից 2024 թվականին ներկայացվող սուբվենցիոն ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին» թիվ 56-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1. Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի կողմից 2024 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին.
1) «Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Մալիշկա, Վերնաշեն և Գետափ բնակավայրերի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում»,
2) «Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում»,
3) «Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում»,
4) «Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Մոմիկի 8, Սևակի 3, Նարեկացի 3, Անդրանիկի 3 և 12, Շահումյան 15, Միկոյան 15, Արսենյան 2 և 4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգում և ասֆալտապատում»,
5) «Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վարդան Զորավար և Շահումյան փողոցների բարեկարգում և ասֆալտապատում»:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |