Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով. 1. Եղեգնաձոր համայնքի հաշվեկշռում գտնվող GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը, UAZ 390945-552 բեռնաուղևորատար, GAZ KO-440N բեռնատար (աղբատար) մեքենաները, ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը` FD-5X հիդրոմուրճով անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |