Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 7 նստաշրջանի վեցերորդ՝ 2025 թվականի հունիսի 20-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2025-2026 թվականների համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2025 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման 2025 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։
6) «Լեգրանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր քաղաքում նախատեսվող գործունեությանը համաձայնություն տալու մասին։
7) Համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների աշխատակիցներին հերթական արձակուրդն օգտագործելու համար թույլտվություն տալու և սաներին արձակուրդ տրամադրելու մասին։
8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողը մրցութային կարգով կառուցապատման տրամադրելու մասին։
9) Լեհաստանի Չեխանովեց քաղաքի հետ համագորակցելու համար համաձայնություն տալու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |