Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և քննարկելով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների առաջարկը․ 1. Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝ տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 2148․5148 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) 8 (ութ) տարի ժամկետով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար սահմանել՝ 1 հա-ի համար _______ (____________________)* ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
*տարեկան վճարի չափը՝ հանձնաժողովի և ավագանու նիստի քննարկումներից հետո |