Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի՝ «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 43-Ա որոշման հավելվածում «Մարտիրոսյան Լուսինե» ազգանուն անունը փոխարինել «Հասրաթյան Անի» ազգանուն անունով՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |