Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի սույն թվականի սեպտեմբերի 5-ի զեկուցագիրը․ 1․Թույլատրել «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկներին (պատվիրակության կազմը՝ թվով 5 անձ, որից 4 մարզիկ և 1 մարզիչ) սույն թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը մասնակցելու Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք Կոզա Կակալաձեի անվան ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |