Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և 685-րդ հոդվածների. 1. Որպես նվիրաբերություն Եղեգնաձոր համայնքին ընդունել՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ տրամադրված երաժշտական գործիքները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված երաժշտական գործիքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ին՝ նպատակային օգտագործման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |