Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիա)․ 1. Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի կողմից 2025 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին.
1) «ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում»․
2) «Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում»․
3) «Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատատում»․
4) «ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզների բակերի բարեկարգում»․
5) «Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Մալիշկա, Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերի ոռոգման ցանցի վերակառուցում»։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ կազմել և Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի փաթեթները։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրում կատարելու համար՝ համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել բավարար ֆինանսական միջոցներ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |