Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.22525 հա հասարակական կառուցապատման հողը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 02062025-10-0012, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0119-0197) մրցութային կարգով տրամադրել կառուցապատման՝ 50 (հիսուն) տարի ժամկետով:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողի կառուցապատման համար՝ մրցույթի մեկնարկային գին սահմանել 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ, որը պակաս չէ տվյալ հողի (անշարժ գույք) հարկի տարեկան դրույքաչափիից:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |