Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի՝ «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» թիվ 18-Ա որոշման հիմնական մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ՝

«1․ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Եղեգնաձոր Գլաձորյան փողոց 2/9/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17022025-10-0007), քաղաք Եղեգնաձոր Գլաձորյան փողոց 2/9/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07062021-10-0009) և քաղաք Եղեգնաձոր Գլաձորյան փողոց 2/9/3 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07062021-10-0013) հողամաս հասցեներում գտնվող անշարժ գույքերը (խաղահրապարակ)՝ վերակառուցելու և պահպանելու նպատակով, 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործման տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը։

2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ պարտավորեցնելով տարածքի բարեկարգումն ու խաղահրապարակի կառուցումն իրականացնել պայմանագրերը կնքելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner