Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՈՎ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱԼՈՒԽ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և քննարկելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 2024 թվականի փետրվարի 5-ի N 219/24-1 գրությունը (մուտքի թիվ՝ 198)․

1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի թվով 139 (մեկ հարյուր երեսունինը) լուսավորության հենասյուներով օպտիկամանրաթելային մալուխ անցկացնելու համար «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին տալ թույլտվություն։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված յուրաքանչյուր հենասյունի օգտագործման համար ամսական վճար սահմանել 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ, ամսական ընդամենը ՝ 27 800 (քսանյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner