Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ և 32-րդ կետերը, քաղաքացի Հազարապետ Նազարյանի դիմումը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-592 հոդվածների․ 1․ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 10-014-0166-0096 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․728 հա մակերեսով վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23042025-10-0008) սեփականության իրավունքը փոխանակությամբ օտարելու համար տալ համաձայնություն, համաձայն որի՝ նշված հողատեսքը փոխանակվում է քաղաքացի Հազարապետ Աշոտի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 10-014-0166-0065 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․73 հա վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 2077304) հետ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |