Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 11-ի N 1730-Ն որոշումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.01122 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-001-0119-0171/, 0.11000 հա /կադաստրային ծածկագիր` 10-001-0008-/ մակերեսներով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, և Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.10313 հա /կադաստրային ծածկագիր` 10-032-0272-0164/ մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող, հողատարածքները ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |