Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի թիվ 95-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը, այն հանգամանքը, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքը գտնվում է երրորդ աստիճանի վթարային վիճակում և նշված շենքում վտանգավոր է իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքներ, ինչպես նաև համայնքային ենթակայությամբ գործող՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ», «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» և «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեննեի համաձայնությունը. 1. Տալ թույլտվություն՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ուսումնադաստիարակչական աշխատանքները ժամանակավորապես կազմակերպելու համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում՝ մինչև նոր տարածքի տրամադրումը, ընդ որում՝
1) ավագ խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ քաղաք Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում գտնվող շենքում,
2) միջին խմբի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ քաղաք Եղեգնաձոր Վարդան Զորավարի փողոց, թիվ 35 շենքում,
3) կրտսեր խմբի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ Գլաձոր բնակավայրի փողոց 33 փակուղի 2 թիվ 2 շենքում։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |