Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 115-Ա
 

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը և քննարկելով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների առաջարկը․

1. Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝ տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 60․27069 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) 8 (ութ) տարի ժամկետով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար:

2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար սահմանել՝ 1 հա-ի համար _______ (____________________)* ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

*տարեկան վճարի չափը՝ հանձնաժողովի և ավագանու նիստի քննարկումներից հետո 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(10.40 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner