Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կագի 43-րդ կետը․ 1․ Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի՝
1) 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից՝ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ հատկացնել Վերնաշեն բնակավայրի 103-ամյա բնակիչ Գեղեցիկ Սարգիսի Բաբայանին։
2) 02.05.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ հատկացնել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում զոհված զինծառայող Զորիկ Կորյունի Մարգարյանի ընտանիքին /Գլաձոր բնակավայր/։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |