Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, քննարկելով «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրենի 2023 թվականի ապրիլի 21 N 04/21-1 գրությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքով անցնող Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 131+500 - կմ 134+600 հատվածի հիմանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածներում առկա, շինարարական աշխատանքներին խանգարող ծառերը հատելու համար տալ թույլտվություն։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված ծառերը հատելուց հետո՝ որպես վառելափայտ տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |