Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 21-ի՝ «2025 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122-Ա որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |