Այսօր: Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 106-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ սեպտեմբերի 15-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

4) Համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 08-Ա որոշման թիվ 10 հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին։

5) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 13-ի թիվ 42-Ա որոշումը և հունիսի 8-ի թիվ 80-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին։

6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը մրցույթով վարձակալության տրամադրելու համար թույլտվություն տալու մասին:

7) Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.53936 հա էներգետիկայի հողը մրցութային կարգով կառուցապատման տրամադրելու համար թույլտվություն տալու մասին։

8) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքները համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

9) Ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 314.1 քմ ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու մասին:

10) Ավել օգտագործվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 1067 քմ ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքով վաճառելու մասին:

11) Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով օպտիկական մալուխային գծերի անցկացման համար թույլտվություն տալու և համապատասխան վճարի չափը որոշելու մասին:

12) Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին։

13) Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողատարածքներ տրամադրելու մասին։

14) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner