Այսօր: Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 70-Ա


Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝

1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ հունիսի 8-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին։

4) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին։

5) Եղեգնաձոր համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 36-Ն, Գլաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 27-ի թիվ 11-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։

6) Եղեգնաձոր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 21-ի թիվ 37-Ն, Գլաձոր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի թիվ 07-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։

7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 13-ի թիվ 36-Ն և հուլիսի 3-ի թիվ 61-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։

8) Եղեգնաձոր համայնքում թատրոն բացելու վերաբերյալ ուղերձ ընդունելու մասին: 

9) Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար թույլտվություն տալու, համապատասխան վճարների չափերը որոշելու և համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 63-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

10) Հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

11) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին։

12) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը մրցույթով վարձակալության տրամադրելու համար թույլտվություն տալու մասին։

13) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

14) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

15) Համայնքի ավագանու 25.09.2021թ-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

16) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

17) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner