Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների․ 1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող GAZ KO-503B (GAZ-53-12) տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 16XX925306, hաշվառման համարանիշ` 855CM61) մասով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը ևս 3 տարի ժամկետով երկարաձգելու համար։
2. Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել փոխադրամիջոցի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետի երկարաձգման համաձայնագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |